Կանգնեցրե՛ք Հայոց ցեղասպանությունը․ Լոնդոնում բողոքի ակցիա է անցկացվելու` ի պաշտպանություն Արցախի
23 Սեպտեմբերի 2023, 10:10
Վաղը` սեպտեմբերի 24-ի, Լոնդոնում բողոքի ակցիա է անցկացվելու` ի պաշտպանություն Արցախի և ընդդեմ Հայոց ցեղասպանության:
Բողոքի մասնակիցները Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջելու են կանգնեցնել ցեղասպանությունն Արցախում։ Ակցիան տեղի կունենա ժամը 14:00-ից 17:00-ն Ուայթհոլ փողոցում:
Նրանք իրենց հետ բերելու են «Կանգնեցրե՛ք Հայոց ցեղասպանությունը», «Ալիևը ռազմական հանցագործ է», «Ադրբեջանը նացիստական պետություն է» գրություններով պաստառներ։