Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել
23 Սեպտեմբերի 2023, 22:30
Լոնդոնի Իլինգ թաղամասում (Արևմտյան Լոնդոն), որտեղ մեծ հայկական համայնք է ապրում, տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում։
Հաղորդվում է, որ «Գորշ գայլերը» փորձել են խանգարել հուշարձանի բացմանը։ Սակայն ավելի ուշ ոստիկանությունը նրանց խնդրել է հեռանալ: