«Lonely Planet France»․ Դեպի Հայաստան ճանապարհորդության ամենագեղեցիկ տպավորությունները

03 Նոյեմբերի 2024, 17:10

Մշակույթ

Հայտնի «Lonely Planet France» պարբերականը հրապարակել է լրագրող Էլոդի Լեկադյեի պատմությունը Հայաստան կատարած իր ուղևորության մասին: «Երկիր, որը Ֆրանսիայից օդանավով ընդամենը չորս ժամ հեռավորության վրա է, կարող է հիանալի տարբերակ լինել նրանց համար, որոնք փնտրում են իսկություն և դեկորացիայի փոփոխություն»,- կիսվել է լրագրողը:

Նրան հատկապես տպավորել են հնագույն վանքերը, Մատենադարանը և Կասկադը, Սևանն ու Դիլիջանի ազգային պարկը, ինչպես նաև տեղի խոհանոցը, հատկապես գինին և լավաշը: