«Lonely Planet»-ը թվարկել է այն վայրերը, որոնք պետք է այցելեն զբոսաշրջիկները Հայաստանում
19 Փետրվարի 2025, 17:27

Հանրաճանաչ «Lonely Plane» զբոսաշրջային ուղեցույցը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանին՝ թվարկելով այն վայրերը, որոնք պետք է տեսնեն երկիր այցելող ճանապարհորդները։
Ցանկում ներառվել են Երևանը, Գյումրին, Ալավերդին, Դիլիջանը, Ջերմուկը, Սևանա լիճը, Գորիսը, Արենին, Խոր Վիրապի վանքը, Տաթևը, Նորավանքը, Գառնու տաճարը և Գեղարդը:
«Հայաստանը ձեր ցուցակում ընդգրկելու համար այնքան շատ հիմնավոր պատճառներ կան։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանն առաջարկում է հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների, ցնցող լանդշաֆտների և պատմական վայրերի յուրահատուկ խառնուրդ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին գինեգործարանը և աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ առանց կանգառի:
Հայաստան այցելելիս դուք կզարմանաք Երևանի հիանալի տեսարաններով, ապշեցուցիչ փողոցներով և արվեստի թանգարաններով, Դեբեդի կիրճի տպավորիչ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Ալավերդու հիասքանչ վանքերով և Սևանա լճի լազուրե մակերևույթով»,- նշում է պարբերականը։