Հայաստանը հայտնվել է հեղինակավոր «Lonely Planet» պարբերականում
«Lonely Planet»-ի ուղեցույցը հոդված է նվիրել Հայաստանին՝ հատուկ նշելով Սանահինի և Գեղարդի վանքերը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Արենիի քարանձավը:
Հոդվածի հեղինակ Ջոել Բելսամի կարծիքով՝ Հայաստանը եզակի վայր է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ճանապարհորդների համար։
«Հայաստանը ծաղկում է ոչ միայն գաստրոնոմիայի պատմության և մշակույթի առումով։ Այստեղ անպայման արժե շփվել տեղի բնակիչների հետ, քանի որ նրանց հպարտությունն ու սերը հայրենիքի հանդեպ հիացնում է, նրանց հետ շփումը կարող է օգնել ձեզ հայ զգալ», — ասվում է հոդվածում։