Լորեն Պարսեկյան․ բուլինգի դեմ պայքարի միջազգային արշավի համահիմնադիրը

17 Դեկտեմբերի 2023, 19:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Լորեն Պարսեկյանը ծնվել է 1986թ. դեկտեմբերի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանում: Դերասանուհին հայկական արմատներ ունի։ Լորենն ունի նաև Իռլանդիայի և Իտալիայի քաղաքացիություն։

Պարսեկյանը ռեժիսոր է, հասարակական գործիչ և բուլինգի դեմ պայքարի միջազգային արշավի համահիմնադիր։ Լորեն Պարսեկյանը հայտնի է նաև դպրոցներում բուլինգի ենթարկված կանանց մասին իր սրամիտ վավերագրական ֆիլմով։

Լորենն ամուսնացած է դերասան Ահարոն Փոլի հետ, ով «Во все тяжкие» սերիալի աստղն է։ Զույգը ամուսնացել է 2013 թվականի մայիսի 26-ին, տոնակատարությունն անցկացվել է Կալիֆոռնիայում՝ 1920-ականների ոճով։

Պարսեկյանը Instagram սոցիալական ցանցում հայտնի բլոգեր է և կինոյի աստղ: Երկրպագուները հաճախ նշում են նրա անսովոր գեղեցկությունն ու հմայքը։