Լոռու մարզպետը հրաժարական է տալիս

02 Հունիսի 2025, 15:35

Քաղաքականություն

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական է տալիս:

«Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»,-հայտնել է Արամ Ղազարյանը։