Los Angeles Magazine-ը հոդված է նվիրել հայ գինեգործներին
Los Angeles Magazine պարբերականը հոդված է նվիրել հայ գինեգործներ Վահե Քեուշգերյանին և նրա դուստր Էյմիին: Նրանք կարողացել են խաղողի լավագույն տեսակը դուրս բերել Իրանից, որտեղ արգելված է գինեգործությունը, և այժմ, չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ իրանական խաղողն օգտագործվում է հայկական գինու արտադրության համար։
Պարբերականը պատմել է նաև Քեուշգերյաններին նվիրված Amazon-ի «Փրկության բաժակը» վավերագրական ֆիլմի մասին: Սա SOMM հայտնի ֆիլմերի հերթական մասն է, որը պատմում է մարդկության պատմության համար գինու կարևորության մասին։