Լոս Անջելեսի ֆուտբոլային ակումբը ԲՄՕ մարզադաշտում առաջին անգամ «Հայկական ժառանգության երեկո» է անցկացրել

20 Հուլիսի 2023, 21:25

Սպորտ

Լոս Անջելեսի ֆուտբոլային ակումբը ԲՄՕ մարզադաշտում անցկացրել է իր պատմության մեջ առաջին Հայկական ժառանգության երեկոն: Միջոցառումը, որ կազմակերպվել էր ԼԱՖԱ-ի (Լոս Անջելեսի ֆուտբոլային ակումբ) և Սենթ Լուիս Սիթի ակումբի միջև հանդիպման շրջանակում, ավելի քան 1000 հայ համայնքի անդամների և աջակիցների է դուրս բերել ասպարեզ:

Բացման միջոցառումը կազմակերպել էին ԼԱՖԱ-ն, մասնավորապես, գլխավոր բրենդային տնօրեն Ռիչ Օրոսկոն, Պատրիկ Ավիլսը և տոմսերի վաճառքի համակարգող Կարինե Թիթիզյանը՝ համագործակցելով կինոռեժիսոր և ԼԱՖԱ-ի դեսպան Արա Սուջյանի հետ: Նրանք նաև «Լոս Արմենիոս» ֆան ակումբի անդամներին, ովքեր հրավիրվել էին խաղադաշտ, ընդգրկել են մասնակցելու նախախաղային արարողությանը: