Լոս Անջելեսում ամփոփվել են Նավասարդյան մարզական խաղերը

10 Հուլիսի 2025, 23:00

Սպորտ

Լոս Անջելեսի Բիրմինգհամ ավագ դպրոցում հուլիսի 3-6-ին կայացել են Հ.Մ.Ը.Մ. Նավասարդյան համահայկական 48-րդ եզրափակիչ խաղերն ու փառատոնը։

Տարբեր մարզաձևերի հարյուրավոր թիմեր, հազարավոր մարզիկներ, ինչպես նաև հազարավոր հանդիսատես այս տարի ևս մասնակից են եղել Լոս Անջելեսում կազմակերպված մեծամասշտաբ միջացառմանը։

Մարզախաղերն ամփոփվել են երեկոյան տոնական համերգներով։

Այս տարի առաջին անգամ փառատոնի ընթացքում կայացել է «Տաղանդ շոու»-ն, որին մասնակցելու համար հայտեր էին ներկայացրել տաղանդավոր երեխաներ, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզից։ Հուլիսի 6-ին տեղի է ունեցել տոնական շքերթ և հայտարարվել է մրցանակակիրների անունները։ Իսկ մարզախաղերի ավարտին կայացել է մեծ համերգ՝ հանրահայտ հայ երաժիշտների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում