Լոս Անջելեսում Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

27 Հուլիսի 2023, 21:22

Կրթություն

Հայ Ավետարանական քոլեջի 100-ամյակի միջոցառումների՝ Լոս Անջելեսի կազմակերպիչ հանձնախումբը տեղեկացնում է, որ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Լոս Անջելեսում կնշվի քոլեջի 100-ամյակը:

Նշենք, որ ՀԱՔ-ը համասփյուռքյան նշանակության դպրոց է։ Այն հիմնվել է 1923 թվականին։ Դպրոցի աշխարհասփյուռ շրջանավարտները, մասնավորապես՝ ԱՄՆ տարածքի, գործուն մասնակցություն են ունեցել գաղութային, քաղաքական, կրթական, գիտական, հոգևոր, մշակութային և այլ ոլորտներում՝ անկախ մասնագիտական գործունեությունից։