Լոս Անջելեսում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանը նոր տարածք ձեռք կբերի

06 Օգոստոսի 2023, 14:54

Հայեր

Համագործակցելով Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Առաջնորդարանի հետ՝ Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանը շուտով ձեռք է բերելու 6800 քառակուսի ոտնաչափ սեփականություն Ալեքսանդրիայի պողոտայում:

«Որպես հաստատություն, որը նվիրված է հայոց լեզվի, մշակույթի և ժառանգության պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով կրթություն, այս ձեռքբերումը շրջադարձային կետ է մեզ համար։ Այն արտացոլում է այն հաջողությունը, որ ունեցել է մեր դպրոցը տարիների ընթացքում, ինչի վկայությունն է աշակերտների թվի կայուն աճը»,-նշված է վարժարանի հայտարարության մեջ։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Արևմտյան առաջնորդ Թորգոմ Եպիսկոպոս Տոնոյանի, Առաջնորդարանի գործադիր խորհրդի ատենապետ Վահե Յովագումյանի, վարժարանի տնօրեն Մարալ Դավիթյանի և նույն վարժարանի ատենապետ Վահե Թաշճյանի ջանքերով։