Լոս Անջելեսում կայացած ֆուտբոլային հանդիպմանը շատ ջերմ են ընդունել Վաչե Թովմասյանին և Կարեն Կարագուլյանին

09 Մարտի 2025, 14:05

Հայեր

Լոս Անջելեսում կայացած Concacaf Champions Cup ֆուտբոլային հանդիպմանը շատ ջերմ են ընդունել օսկարակիր «Անորա» ֆիլմի հայ դերասաններ Վաչե Թովմասյանին և Կարեն Կարագուլյանին։ Վերջիններիս հետ է եղել նաև ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը։

Դերասաններին նվիրել են անվանական մարզաշապիկներ։

Նշենք, որ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։

«Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։