Լոս Անջելեսում կայացել է FAST-ի ամենամյա գալա ընթրիքը
18 Մայիսի 2023, 19:10
Մայիսի 11-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա «Advance Armenia» կարգախոսով գալա ընթրիքը։ Դրամահավաքի այս տարվա նպատակն էր նպաստել կազմակերպության հատկապես երկու` «Ըդվենս» դրամաշնորհային (Advance Grants) և «Արհեստական բանականության սերունդ» (Generation AI) ծրագրերի ընդլայնմանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում վաղուց բնակվող և տարբեր ոլորտներում հաջողություն գրանցած հայեր։
Alphanews-ը միջոցառման նպատակի և այլ հարցերի շուրջ զրուցեց գործարար, բիոքիմիայի ինժեներ, IDeA հիմնադրամի, «UWC Դիլիջան» դպրոցի, «FAST» հիմնադրամի և «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի ու «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, հասարակական գործիչ Հարութ Սասունյանի հետ։
Միջոցառման գլխավոր բանախոսը մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն էր։