Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մարատ Հայրապետյանին նվիրված գալա երեկո
11 Դեկտեմբերի 2025, 22:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կալիֆոռնիայի բնաթերապևտիկ ասոցիացիայի գալա երեկոն, որի մասնակցել են բազմաթիվ ականավոր բժիշկներ, մշակութային գործիչներ՝ երգիչներ, դերասաններ, նկարիչներ։
Միջոցառումը նվիրված էր Մարկ Մարատ Հային (Մարատ Հայրապետյան), որն ընտրվել է Կալիֆոռնիայի բնաթերապևտիկ ասոցիացիայի նախագահ։ Վերջերս Մարկ Մարատ Հայը նշանակվել է նաև Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցների և առողջապահության հանձնակատար։
Երեկոյի ընթացքում նորանշանակ նախագահը հատուկ պարգև է հանձնել Բնաթերապևտիկ ասոցիացիայի նախկին նախագահ Մայքլ Սալասին։
Մանրամասները՝ տեսանյութում։