Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհի Լյուսի Գրեգրիի հեղինակային երեկոն
12 Դեկտեմբերի 2025, 00:15
Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհի Լյուսի Գրեգրիի հեղինակային երեկոն՝ «Art and Wine Evening» խորագրով։ Միջոցառման մասնակիցները բացառապես կանայք և աղջիկներ էին, երեկոյի դրես կոդը՝ կարմիր։
Միջոցառման ընթացքում Լյուսի Գրեգրին հյուրերի հետ կիսվել է իր փորձով, ինչպես նաև հնչել են հայկական լիրիկական երգեր, իսկ ներկաները ստացել են նվերներ։
«Ինձ թվում է, սա շատ կանանց համար հաճելի զբաղմունք է։ Հաճելի է գալ, մի քանի ժամ ինքդ քեզ հետ լինել, նկարել այս գույների աշխարհում, փորձել ավելի հանգստանալ և կտրվել պրոբլեմներից»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է ներկաներից մեկը։