Լոս Անջելեսում տեղի կունենա հայկական ֆիլմերի փառատոն

31 Օգոստոսի 2024, 10:50

Մշակույթ

Սեպտեմբերի 4-ին, Գլենդելի «LOOK Cinemas»-ում՝ (128 Artsakh Avenue Glendale, CA 91206 United States) տեղի կունենա 2024 թվականի հայկական ֆիլմերի փառատոնի բացման երեկոն: Փառատոնի կազմակերպիչ «Հայկական կինոընկերությունը» հայտնում է, որ փառատոնի բացումը կտրվի «Յոթ շղարշ» ֆիլմի ԱՄՆ-ի պրեմիերայով, որի գլխավոր դերակատարն է Օսկար մրցանակի առաջադրված դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը, իսկ սցենարը և ռեժիսորը «Օսկար» մրցանակի առաջադրված կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն է։

Ցուցադրությանը կնախորդի կոկտեյլի ժամը, որին կհաջորդի գիշերային հյուրասիրությունը «LOOK Cinemas»-ի բակում։