Լոս Անջելեսում «ԹՈՒՄՈ»-ի նոր մասնաճյուղ է բացվել

21 Հոկտեմբերի 2025, 23:20

Կրթություն

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «ԹՈՒՄՈ»-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցից հետո արտաժամյա դասընթացներն այստեղ անվճար են։ 12-18 տարեկանները կարող են սովորել դիզայն, ռոբոտաշինություն և 3D գրաֆիկա։

«ԹՈՒՄՈ»-ն մտադիր է մասնաճյուղեր բացել նաև ԱՄՆ մի քանի այլ նահանգներում։

«Ես չեմ կարող ասել ապագայում ինչ ունակություններ են պետք լինելու, բայց 100% վստահությամբ կասեմ, որ դրանք շատ բազմազան են լինելու, և այստեղ է երևալու «Թումո»-ի հրաշք էֆեկտը, որը երիտասարդներին տալու է բացառիկ հնարավորություն գծագրելու իրենց տաղանդն ու կարողությունները։ «Թումո»-ն վայր է, որտեղ նրանք կկերտեն իրենց, կզարգացնեն իրենց ունակությունները, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ։ Սա է լինելու «Թումո»-ի առաքելությունը»,- նշել է «ԹՈՒՄՈ» տնօրենների խորհրդի անդամ Վահե Կուզոյանը։