Լոս Անջելեսյան դրամահավաք՝ ՀՀ պատանի բասկետբոլիստների համար
Հունիսի 10-ին ՀԲԸՄ Փասադենա-Գլենդելի և Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղերը միասին կազմակերպել են նարդու մրցաշար-դրամահավաք Հայաստանի բասկետբոլի հավաքականի մինչև 16 տարեկան հավաքականին օգնելու նպատակով։
Հավաքականը պատրաստվում է մասնակցել Կոսովոյում կայանալիք FIBA Եվրոպայի փոքր երկրների մրցաշարին:
ՀԲԸՄ մարզիչ Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ այս երիտասարդ թիմը վճռական է փայլելու միջազգային ասպարեզում:
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր մասնակիցներին, հովանավորներին և աջակիցներին, ովքեր հնարավոր դարձրեցին այս միջոցառումը»,-ասել է մարզիչ Զորիկ Իսաջանին:
«Ձեր առատաձեռնությունն ու խանդավառությունը նպաստել են այս տաղանդավոր, երիտասարդ մարզիկների երազանքներն ու իղձերն արթնացնելուն։ Մենք երախտապարտ ենք ձեր անմնացորդ աջակցության համար»,- շեշտել է նա։
Նշենք, որ նարդու մրցաշարի մի քանի ինտենսիվ ռաունդներից հետո բացառիկ առավելությամբ հաղթող ճանաչվեց Վիկ Քասարջյանը: