Լոս Անջելոսում հետաձգվում է «Սարյան» մշակութային կենտրոնի բացումը

09 Հոկտեմբերի 2023, 10:30

Մշակույթ

Լոս Անջելեսում օրերս նկարիչ Գաբրիել Մանուկյանի (ԳԱԲՈ ) ստեղծագործությունների ցուցադրմամբ իր դռները պետք է բացեր «Սարյան» մշակութային կենտրոնը:

«Սարյան» մշակութային կենտրոնի հիմնադիր Աշոտ Գեղամյանը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ Արցախի ողբերգության հետ կապված որոշել է հետաձգել կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: