Լուչանո Նակիսը՝ ՖԻՖԱ-ի տղամարդկանց հավաքականների հանձնաժողովի անդամ

08 Հոկտեմբերի 2025, 20:20

Սպորտ

«Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Լուչանո Նակիսը նշանակվել է ՖԻՖԱ-ի տղամարդկանց հավաքականների մրցաշարերի անցկացման համար պատասխանատու հանձնաժողովի անդամ: Նա ներառվել է միջազգային մրցումների կազմակերպմամբ և կանոնակարգով զբաղվող կարևորագույն մարմիններից մեկի կազմում:

Դրա շնորհիվ նա հնարավորություն կստանա մասնակցել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի օրացույցի և ձևաչափի վերաբերյալ որոշումների քննարկմանն ու ձևավորմանը: