Լուկաս Սելարայանի անհավանական գոլը՝ Արգենտինայի առաջնությունում

13 Հուլիսի 2025, 12:00

Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն Արգենտինայի առաջնության «Կլաուսուրա»-ի առաջին տուրում աչքի է ընկել հիանալի գոլով: «Բելգրանո»-ն մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ուրական»-ին։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

«Բելգրանո»-ի ավագը երկրորդ գնդակն է խփել խաղում. հեռահար հարվածով նա գրավել է մրցակցի դարպասը՝ դարպասապահին թողնելով առանց շանսերի: Այս գնդակն առաջինն էր Սելարայանի համար 2025 թվականի սկզբին արգենտինական ակումբ վերադառնալուց հետո: Կիսապաշտպանը աչքի է ընկել երկու արդյունավետ փոխանցումով, սակայն գոլին չի հասել։

Հիմա եթերում