Լուկաս Սելարայանի գոլը՝ «Ալ Էթիֆաքի» դեմ խաղում

06 Հոկտեմբերի 2023, 18:45

Սպորտ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ալ Էթիֆաքի» նկատմամբ։

Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Լուկաս Սելարայանը, որ 85-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրել է 1:1։

31-ամյա ֆուտբոլիստը Պրո լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում խփել է արդեն 2 գոլ։