Լուկաս Սելարայանը «Բելգրանո»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ

23 Սեպտեմբերի 2025, 14:20

Սպորտ

«Բելգրանո» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյս»-ին։

Տանտերերի կազմում երրորդ գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Ի դեպ՝ գոլային փոխանցումը կատարել է Գոնսալո Սելարայանը՝ Լուկասի զարմիկը։

Հաջորդ տուրում «Բելգրանո»-ն կհյուրընկալվի «Բարակաս Սենտրալ»-ին։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 29-ին։

Հիմա եթերում