Լուկաս Սելարայանը միացել է Հայաստանի հավաքականին

05 Սեպտեմբերի 2025, 15:23

Սպորտ

Արգենտինահայ ֆուտբոլիստ, «Բելգրանո» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը սեպտեմբերի 3-ին ժամանել է Հայաստան:

Ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզումները: Նախորդ երկու շրջաններում Սելարայանը չի մասնակցել հավաքականի խաղերին. բաց է թողել Ազգերի Լիգայի խաղերը Վրաստանի դեմ, ինչպես նաև հունիսին կայացած ընկերական խաղերը Չեռնոգորիայի և Կոսովոյի դեմ։

Հայաստանը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2026-ի ընտրական խաղերին. սեպտեմբերի 6-ին թիմը կհյուրընկալի Պորտուգալիային, իսկ սեպտեմբերի 9-ին կխաղա Իռլանդիայի դեմ։

Հիմա եթերում