Լուկաս Սելարայանը Ուելսի դեմ բարդ խաղ է սպասում

16 Հունիսի 2023, 00:20

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Ուելսի դեմ բարդ հանդիպում է սպասում:

«Կարծում եմ, մեզ բարդ հանդիպում է սպասվում Ուելսի դեմ խաղում: Նրանց համար ևս հեշտ չի լինելու: Պայքարելու ենք և հույս ունենք խաղալ մեր խաղը: Նպատակն է նվաճել այդ երեք միավորը»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Սելարայանը: 

Վերջինս շեշտեց, որ Հայաստանի հավաքականը կարող է խմբում բարձր հորիզոնականներ զբաղեցնել, քանի որ ընտրանու կազմում այժմ շատ տաղանդավոր երիտասարդներ կան: 

«Ամեն ինչ անելու ենք խմբում առաջնային հորիզոնականներ զբաղեցնելու և որակավորման փուլը հաղթահարելու համար»,-ասաց նա:

Եվրո-2024 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: