Լուկաս Սելարայանի երկու հրաշք գոլերը

16 Հուլիսի 2023, 13:04

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մեկ ամսից ավելի աչքի չէր ընկնում գոլերով, իսկ այսօր դուբլի հեղինակ է դարձել «Պորտլենդի» դեմ խաղում:

Երկու գոլերն էլ հիանալի են ստացվել: Առաջինի դեպքում կիսապաշտպանը հաղթել է երկուսին, պատի միջով կտրել երրորդին, իսկ հետո գերազանցել նաև դարպասապահին:
Իսկ երկրորդի դեպքում նա մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը:

Հայաստանի հավաքականի խաղացողն այս մրցաշրջանում արդեն ունի 10 գոլ+7 գոլային փոխանցում: