Լուկաս Սելայարանի ֆանտաստիկ գոլը` դաշտի կենտրոնից
11 Հունիսի 2023, 15:10
Հյուսիսամերկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քոլամբուս Քրյուն» 2:1 հաշվով պարտության է մատնել «Չիկագո Ֆայրին»։
«Քոլամբուս Քրյուի» հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Արեւելյան կոնֆերենցիայում «Քոլամբուս Քրյուն» 17 խաղից հետո 27 միավորով 6-րդն է։
Լուկաս Սելարայանը հրավիրված է Հայաստանի հավաքական Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումներին։ Նա ազգային թիմին կմիանա Ուելսում հունիսի 14-ին։
Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին, հունիսի 19-ին Երևանում կխաղա Լատվիայի հավաքականի հետ: