Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել ՀԱՊԿ-ի հարցում

14 Նոյեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել ՀԱՊԿ-ի հարցում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Բելառուսի առաջնորդի դիրքորոշումն է ներկայացրել նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը, քանի որ դա ցանկացած երկրի ղեկավարի գործն է։ Բայց ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից՝ նախագահ Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Էյսմոնտը: