Լուռ ակցիա՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի

12 Ապրիլի 2026, 14:10

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի։

«ՀՀ քաղաքացին անպաշտպան է», «Ազատություն Դավիթ Մինասյանին», «Թու՛յլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում», «Երբ ոտնահարում ես հավատքը, հարգանք մի՛ ակնկալիր»․ ակցիային մասնակից դպրոցականներն այսպիսի գրությամբ պաստառներով են, սև ժապավենով կապկպված ձեռքերով։

2 շաբաթ առաջ Դավիթն ընտանիքի հետ այս եկեղեցի էր եկել Ծաղկազարդի պատարագին մասնակցելու, արդյունքում եկեղեցում տեղի ունեցած միջադեպը 18-ամյա դպրոցականի կալանավորման պատճառ դարձավ։