Լուրջ հարված է Հայոց բանակին. Մայր Աթոռի արձագանքը

14 Հունվարի 2026, 15:56

Քաղաքականություն

Yerevan.today-ի հարցին, թե լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հաստատեցին, որ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են և երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի է Մայր Աթոռի համար։

«Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,- նշել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հիմա եթերում