Լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն. Ռոբերտ Քոչարյան
25 Մարտի 2026, 12:30
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 3-րդ էպիզոդի շրջանակներում խոսել է իշխանության նախընտրական վարքի մասին:
«Ընտրությունները նրա համար են, որ լուրջ հարցերից խոսենք: Երկրի համար ճակատագրական պահ է գալիս և ենթադրվում է, որ լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պիտի կողմնորոշվեն՝ որ քաղաքական ուժին քվեարկեն: Գիտակցված ձևով փորձում են այս պրոցեսը անլրջացնել: Պատճառն ինձ համար հասկանալի է՝ լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: