«Լուսաբաց» ճամբարում երեխաները ռուսերեն կսովորեն
03 Հուլիսի 2023, 22:32
Հանքավան գյուղի «Լուսաբաց» մանկական ճամբարում մեկնարկել է Հայաստանում Ռուսական տան ամառային լեզվի դպրոցը։
«Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցչուհի» մրցույթի հաղթող Նոնա Ստեփանյանը կսովորեցնի 7-13 տարեկան երեխաներին։ Օրական երկու անգամ կանցկացվեն ռուսաց լեզվի և գրականության ինտերակտիվ պարապմունքներ, խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ։
Ըստ ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանի, 7-13 տարեկան երեխաների` մոտ 45 հոգանոց խումբ է ձևավորվել։ Նրանցից մի մասը ռուսերեն կսովորի գրեթե զրոյից։