Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանի այցն ազգային առաջնորդարան

18 Մայիսի 2023, 13:00

Մշակույթ

Մայիսի 17-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանին, ընկերակցութեամբ Իրանի Պատմական Եկեղեցիների կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի:

Հանդիպման ընթացքում Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանը Սրբազան Հօրը նւիրեց «Խաչքար» խորագրով գիրք-ալբոմը, որտեղ պատկերւած են Արեւմտեան Հայաստանի ու Արցախի եւ նաեւ այլ երկրներում առկայ խաչքարերը: Նա նշեց, որ լուսանկարչութեան միջոցով աշխատում է բացայայտել եւ ճանաչելի դարձնել Հայոց աշխարհը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց լուսանկարչի մտածումն ու աշխատասիրութիւնը եւ յաջողութիւն մաղթեց նրա ապագայ աշխատանքներին: