Լուսիա Արսլանեանը մրցանակ է ստացել Արգենտինայի գրողների միության կողմից

30 Դեկտեմբերի 2023, 00:50

Բոլոր

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, գրող և դրամատուրգ Լուսիա Արսլանեանը Արգենտինայի գրողների միության (SADE) կողմից, Թատրոն անվանակարգում, պարգևատրվեց 2023 թվականի «Պատվո շապիկ» մրցանակով: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին բազմաթիվ հեղինակներ Արգենտինայից։

Մրցանակը, որի շնորհանդեսը ստանձնել է գրող Վիսենտե Բատիստան, շնորհվել է նրա «Մեղքերը մեղմացնող» գրքի համար։ Նշենք, որ 2011-ի ընթացքին Արսլանեան արդեն որպես դատավոր մասնակցություն ունեցել էր այս նույն կարգին։

Համազգայինի մաս կազմող Լուսիա Արսլանյանը Diario ARMENIA-ի հետ զրույցի ժամանակ վստահեցրեց, որ «ինքն իրեն երախտապարտ և հպարտ է զգում, քանի որ դա շատ կարևոր մրցանակ է՝ հաշվի առնելով, որ գրողներ են մասնակցում երկրի տարբեր ծայրերից»: