Լուսինե Տիշինյան․ Բրոդվեյի մյուզիքլի օպերային դիվան
29 Հունիսի 2024, 23:00
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հունիսի 29-ին հայազգի ռուս երգչուհի և դերասանուհի Լուսինե Տիշինյանի ծննդյան օրն է: Լուսինե Տիշինյանը ծնվել է հունիսի 29-ին Բելգորոդի մարզի Ալեքսեևկա քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական քոլեջը, որտեղ էլ ստացել է գերազանցության դիպլոմ: Ավարտել է նաև Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի երաժշտական թատրոնի ֆակուլտետը։
Ի թիվս այլ բաների՝ Տիշինյանը «Մշակույթ և կրթություն» միջազգային մրցույթի «սոլո երգեցողություն» անվանակարգի դիպլոմատ է, միջազգային ամենատարբեր մրցույթների և փառատոների հաղթող է:
Աղջիկը նաև ուշադրություն է գրավել «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում Մադամ Դե Լա կոմոդի դերի կատարման շնորհիվ։ Տաղանդավոր Լուսինեն իրեն փորձել է նաև կինոյում, նկարահանվել է հարսնացուի էպիզոդիկ դերում «ծովային պարեկություն» հեռուստասերիալում, կատարել է նաև արքայադուստր Բուդուրի դերերգը «Արևելյան Պարադիզ» մյուզիքլում: