Լուսինե Վարդանյանը դարձել է «Տարվա կին-2024» մրցույթի դափնեկիր

08 Մարտի 2024, 23:31

Մշակույթ

Սիզրանի դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Սիզրանի քաղաքային շրջանի տարվա կին 2024» մրցույթի պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթին մասնակցել են կանայք, որոնք մասնագիտական բարձր հաջողությունների են հասել գործունեության տարբեր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ, բիզնես և այլն։

«Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել թիվ 4 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե Վարդանյանը։

Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում։