Լութֆիկ Չաքարդեմյանն ընդգրկվել է «Galerie Magazine» ամսագրի ամենակրեատիվ անձանց ցանկում

20 Մայիսի 2025, 10:15

Հայեր

«Yeprem» ապրանքանիշի հայ դիզայներ Լութֆիկ Չաքարդեմյանն ընդգրկվել է արվեստի, դիզայնի, ճարտարապետության և ճանապարհորդության մասին հայտնի «Galerie Magazine» ամսագրի կողմից կազմված ամենակրեատիվ և ստեղծագործ անձանց ցանկում:

Այսպես են պարբերականի փորձագետները նշել նրա մեծ ու համարձակ ներդրումը ոսկերչական արվեստի ոլորտում։