Սերգեյ Շահիջանյանը Նիժնի Նովգորոդում դասախոսություն կանցկացնի լուսանկարչության թեմայով

31 Հունվարի 2025, 16:40

Կրթություն

Փետրվարի 1-ին Նիժնի Նովգորոդում տեղի կունենա «ՏԱՍՍ» գործակալության ֆոտոխրոնիկայի տնօրեն, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս և լուսանկարչական սարքավորումների կոլեկցիոներ Սերգեյ Շահիջանյանի «Խորհրդային ֆոտոտեխնիկայի դիզայնը» թեմայով դասախոսությունը։

Միջոցառումը կանցկացվի «Արվեստի աշխարհ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում և նվիրված կլինի ԽՍՀՄ ժամանակների ֆոտոտեխնիկայի դիզայնի թեմային։