Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է ծառայությունից. ՆԳՆ խոսնակ

16 Հունիսի 2025, 11:58

Քաղաքականություն

Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Այ մասին Facebook–ի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հարվածել էր 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել՝ ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Հիմա եթերում