26 Սեպտեմբերի 2023, 12:25 Կոռնիձորը հիմա. արցախցի բռնի տեղահանվածները՝ Alpha News-ի օբյեկտիվում Արցախից տեղահանվածները շարունակում են ժամանել Սյունիքի մարզի Կոռնիձոր։ Լուսանկարը և տեսանյութը՝ Alpha News-ի:
26 Սեպտեմբերի 2023, 12:15 Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր ԱՄՆ-ն կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատումը և այս համատեքստում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ…
26 Սեպտեմբերի 2023, 11:51 Արցախում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող 1-ին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:…
26 Սեպտեմբերի 2023, 11:43 Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։ Այս մասին հայտնում է Գորիս ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանը։
26 Սեպտեմբերի 2023, 11:37 Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել. տեսանյութ Անդրանիկ Թևանյանը դասադուլի կոչով մեկնարկել էր շրջայցը Երևանի բուհեր։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Տեսանյութը ՝ Sputnik Արմենիայի:
26 Սեպտեմբերի 2023, 11:30 Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 60 մասնակից 08։00-ից մեկնարկած անհնազանդության գործողությունների վայրերից Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել շուրջ 60 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Այս պահին հայտնում…
26 Սեպտեմբերի 2023, 11:24 Շնորհակալություն, Ռուսաստան. արցախցին շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին ՌԴ ՊՆ-ն համացանցում տեսանյութ է հրապարակել, որում արցախցի փախստականը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին՝ բռնի տեղահանվածներին աջակցելու և օգնելու համար:
26 Սեպտեմբերի 2023, 11:18 Երևանում երիտասարդները փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը Մայրաքաղաքում ցուցարարները շարունակում են արգելափակել երթևեկությունը: Անհնազանդության ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի իշխանությունների հրաժարականը։ Տեսանյութը ՝ Sputnik Արմենիայի
26 Սեպտեմբերի 2023, 11:10 ՄԻՊ-ը Գորիսում հանդիպումներ է անցկացրել Արցախից տեղահանված անձանց հետ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Գորիսում հանդիպումներ է ունեցել Արցախից տեղահանված անձանց հետ: Հարկադիր տեղահանված անձանց հետ փաստահավաք աշխատանքները շարունակվում են։
26 Սեպտեմբերի 2023, 11:00 «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հույս է հայտնել, որ կենտրոնները կպահպանվեն Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ…
26 Սեպտեմբերի 2023, 10:45 Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում. Հենրիխ Մխիթարյան Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Արցախում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Տասը ամիս տևած…
26 Սեպտեմբերի 2023, 10:30 Երևանում ցուցարարները փակել են Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Ա (Կասյան) խաչմերուկը Երևանի անհնազանդության ակցիաների մասնակիցները արգելափակել են Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Ա (Կասյան) խաչմերուկում երթևեկությունը: Տեսանյութը՝ «Ազգային կոմիտեի» տելեգրամյան ալիքից
26 Սեպտեմբերի 2023, 10:15 Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նրանցից 11…
26 Սեպտեմբերի 2023, 10:05 Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնում է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնելու: Այս մասին հայտնում…
26 Սեպտեմբերի 2023, 09:55 Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ խաչմերուկն այժմ փակ է Երևանում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները, երիտասարդները սկսել են փակել կենտրոնական փողոցները: Տեսանյութը՝ «Ազգային կոմիտեի» տելեգրամյան ալիքից:
26 Սեպտեմբերի 2023, 09:45 ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել արցախահայության էթնիկ զտումները կանխելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ կանխելու Ադրբեջանի կողմից արցախահայերի հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։ Սմիթի…
26 Սեպտեմբերի 2023, 09:35 Արցախում պայթյունի հետեւանքով վիրավորվել է 290 մարդ, նրանցից 7-ը մահացել է, կա 13 չճանաչված մարմին ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ»…
26 Սեպտեմբերի 2023, 09:25 Ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիներին բերման ենթարկելիս Ոստիկանությունը Երևանում սկսել է անհնազանդության ակցիաների մասնակիցների բռնի կերպով ձերբակալել: Տեսանյութը՝ «Ազգային կոմիտեի» տելեգրամյան ալիքից:
26 Սեպտեմբերի 2023, 09:15 Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյանի փողոցը Երևանում փակ է Վազգեն Սարգսյանի փողոցը: Քաղաքացիները ճանապարհ են բացել միայն երեխային հիվանդանոց տեղափոխող մեքենայի համար։ Տեսանյութը՝ «Ազգային կոմիտեի» տելեգրամյան ալիքից: