ԼՂ հակամարտությունն ամենաբարդերից է. միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է. ՌԴ ԱԳՆ

02 Օգոստոսի 2023, 13:40

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու պատրաստակամությունը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Այս համատեքստում՝ ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում առանցքային միջնորդական դերը»,- ընգծել է Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան լիահույս է, որ Երևանում հասկանում են՝ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։

«Այդ նպատակին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը:

Հիմա եթերում