ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է. Նազելի Բաղդասարյան
04 Հոկտեմբերի 2023, 12:30
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի մեջ փոփոխություն չկա, նրանց թիվը շարունակում է մնալ 100 625։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ հաշվառվածների ցուցանիշում փոփոխություն կա և նրանց թիվը այս պահի դրությամբ 95 711 է։
«Այսինքն՝ առավել քան 90 տոկոսը»,-ասել է նա։
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է։