ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան
28 Մարտի 2024, 11:50
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների ու այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ Հայաստանում կա մի կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։
Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- շեշտեց նա։