ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք. նախարար

07 Նոյեմբերի 2023, 17:30

Տնտեսություն և Բիզնես

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կշարունակեն ունենալ կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե կբավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից անկախ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ձեռք կբերեն:

Մենք օրենսդրական նախագիծ ենք մշակում, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր ԼՂ-ում ունեցել են կենսաթոշակի իրավունք, կշարունակենք նրանց տրամադրել կենսաթոշակներն ու նպաստները:

Իսկ բոլոր նրանք, ում կենսաթոշակ ստանալու տարիքը լրացել է ՀՀ-ում, պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության համայնքային տարածքներ»,- ասել է նա:

Նա նայև նշել է, որ կաևոր պայման է Հայաստանի Հանրապետության հասցեում գրանցված լինելը, որպեսզի կարողանան ստանալ կենսաթոշակ:

Հիմա եթերում