Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին հիշում ենք զոհվածներին և վերահաստատում հավատարմությունը խաղաղությանը. Կանադայի ԱԳ նախարար

03 Ապրիլի 2025, 10:00

Քաղաքականություն

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, վերահաստատել է Օտտավայի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու երկխոսությանը։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,- նշել է Մելանի Ջոլին։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Շուրջ 4 օր տևած ռազմական գործողություններից հետո՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները։ Հարձակումը սանձազերծած Ադրբեջանը կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Մարդկային և զինտեխնիկայի կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը։

Հիմա եթերում