Մ-23 ԵԱ․ Արամայիս Հարությունյանը՝ ոսկե մեդալակիր

14 Մարտի 2026, 23:26

Սպորտ

Սերբիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն տիտղոսը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Արամային Հարությունյանը։

130 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 1։1 հաշվով հաղթել է հունգարացի Լաշլո Դարաբոշին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Սամվել Տերտերյանը 1։1 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին և նվաճել արծաթե մեդալ։