Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը արծաթե մեդալ նվաճեց
14 Մարտի 2026, 22:49
Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Գրիգորևին ու արծաթե մեդալ նվաճել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 77 կգ քաշային կարգում Սամվել Տերտերյանը հաջորդաբար հաղթել է հունգարացուն, ուկրաինացուն և մոլդովացուն։