Մ15 տարեկան դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են երեք մեդալ

07 Ապրիլի 2025, 19:32

Սպորտ

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող Մ15 տարեկան դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են երեք մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ոսկե մեդալ է նվաճել Արթուր Մկրտչյանը (75 կգ)։

Բրոնզե մեդալներ են նվաճել 38 կգ Խաչատուր Գրիգորյանն ու 41 կգ Արտավազդ Խոսրովյանը։