Մ21 ԵԱ. Մարգարիտա Սալնազարյանը` արծաթե մեդալակիր

08 Հուլիսի 2025, 17:00

Սպորտ

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Սալնազարյանն արծաթե մեդալ է նվաճել հունիսի 30-ից հուլիսի 6-ը Կաորլեում (Իտալիա) կայացած ըմբշամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 21 տարեկանների առաջնությունում:

Սալնազարյանը հանդես է եկել մինչև 65 կգ քաշային կարգում։ Մրցումներին մասնակցել են Եվրոպայի տարբեր երկրների ուժեղագույն երիտասարդ մարզուհիներ։